Սիրիայում քրդական գործոնի ակտիվացմանը կողմ են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, որոնք որոշակի քանակության սպառազինություն են տրամադրում քրդերին: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Գոռ Գեորգյանը:
«ԱՄՆ-ի համար կարեւոր է, որ ԻՊ-ի կենտրոնը հանդիսացող Ռաքքայի գրոհին ապագայում մասնակցեն նաեւ քրդերը: Իրականում Թուրքիայի համար վտանգավոր է քրդերի գործոնը, ոչ թե Բաշար Ասադը, այդ պատճառով էլ նա փորձելու է ամեն կերպ ճնշել քրդերին»,-նկատեց բանախոսը:
Նա հիշեցրեց, որ Թուրքիան օրերս ռմբակոծել էր քրդական որոշ շրջաններ՝ պատճառաբանելով, թե իբր նրանց տրամադրված զենքն ընկնում է ԻՊ-ի ձեռքը. «Այս մասով Թուրքիան մտավախություն ունի եւ մտադիր է թույլ չտալ Սիրիայում քրդական գործոնի ամրապնդումը»:
Կարդացեք նաև
Գոռ Գեւորգյանի խոսքով՝ Սիրիական հակամարտության թնջուկն այնքան բարդ ու խճճված է, որ հանգուցալուծման մասին խոսելու հիմքեր չկան: Ինչ վերաբերում է սիրիահայ համայնքին, փորձագետը նշեց, որ ազատագրված Հալեպն ավելի անվտանգ է դարձել, ինչը չես ասի Դամասկոսի մասին:
Թեմայի շուրջ այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ