Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք չգիտեի՞ք, որ հանցագործ են»

Մայիս 01,2017 15:00

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՍԴ-ում «Կոնգրես-ՀԺԿ»-ի` խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործընթացին, մի հումոր պատմեց. «Մեկը գալիս եղբորը բողոքում է, թե՝ թաղի խուժաններն ինձ ծեծել են: Եղբայրը գնում է, ասում է` դո՞ւք եք ծեծել: Ասում են` հա, այ լակոտ: Ասում ա՝ ախպեր ջան, դու ճիշտ էիր, սրանք խուժան են, արի հետ գնանք»:

Սուրեն Սարգսյանը տարակուսում է. «Դուք չգիտեի՞ք, որ հանցագործ են: Որ 4+4+4 էիք անում, չգիտեի՞ք, որ դա չի կարող փոխվել»: Ինքը կարծում է, որ «ժողովրդին պարզապես հոգնեցրին», ժողովուրդն էլ չվստահեց ոչ ոքի, գնաց առեւտրի: «Հասարակությանը մեղադրողը, ժողովրդին համբալ ասողն ինքն իր ազգուտակով է համբալ: Հասարակությունը համբալ չի կարող լինել, հասարակությունն ունենում է համբալ քաղաքական առաջնորդներ, ովքեր այս կամ այն ժամանակաշրջանում խաբում են հասարակությանը: Հասարակությունն էլ խաբված` գնում է առեւտրի: Կտեսնի՞ հասարակությունն իր առաջնորդին, ընտրություն կլինի»:

 

Կարդացեք

 

«Առավոտ»

29,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031