Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ «Առավոտ»-ը ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող 3 ուժերի՝ «Ելք»-ի, «Երկիր Ծիրանի»-ի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակները:
Ամենաշատ թեկնածուներ առաջադրել է իշխող Հանրապետականը՝ 195, նրան հաջորդում է «Ելք» դաշինքը՝ 63, եւ «Երկիր Ծիրանին»՝ 50:
Ինչպես ավելի վաղ էր նշվել՝ տոկոսային հարաբերակցությամբ ամենաշատ կանանց առաջադրել է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը. կանայք կուսակցության ցուցակում կազմում են մոտ 58 տոկոս: Այնուհետեւ «Ելք» դաշինքն է. այստեղ կանայք կազմում են թեկնածուների մոտ 28 տոկոսը: Իսկ վերջում ՀՀԿ-ն է՝ 25 տոկոսով:
Կրկին ամենաշատը «Երկիր Ծիրանի» կուսակցությունում են աշխատանք ունեցող թեկնածուները, այստեղ գործազուրկների թիվը 0 է: «Ելք»-ի եւ Հանրապետականի առաջադրած թեկնածուներից համապատասխանաբար 24-ը աշխատանք չունեն:
«Առավոտ»-ը փորձել է պարզել նաեւ առաջադրված թեկնածուների միջին տարիքը: Եվ այսպես. «Ելք» դաշինքում թեկնածուների միջին տարիքը 35-ն է, դաշինքը առաջադրել է մինչեւ 30 տարեկան 27 թեկնածու, Հանրապետական կուսակցության թեկնածուների միջին տարիքը 43-ն է, կուսակցությունը առաջադրել է մինչեւ 30 տարեկան 30 թեկնածու, եւ «Երկիր Ծիրանի»-ի թեկնածուների միջին տարիքը 47-ն է, կուսակցությունը առաջադրել է մինչեւ 30 տարեկան 8 թեկնածու:
Կարդացեք նաև
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
29,04.2017