Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը հայտարարել է, որ քաղաքականություն է վերադառնում՝ Brexit-ի պատճառով: Այս մասին նա ասել է The Daily Mirror-ին տված հարցազրույցում:
«Brexit-ն ինձ համար ուղղակի դրդապատճառ դարձավ՝ ավելի ներգրավվելու քաղաքականության մեջ: Պետք է ձեռքերը թաթախել, և ես դա կանեմ»,- ասել է Բլերը: Նա հավելել է, որ չի ցանկանում «հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մենք անցնում ենք այս պատմական պահը, իսկ ես ոչինչ չեմ ասել, քանի որ դա կնշանակի, որ ես չեմ մտածում այս երկրի մասին»:
«Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ փոփոխություններ են տեղի ունենում: Լարվածություն կա մշակույթների միջև, մարդիկ անհանգստանում են էմիգրացիայի պատճառով, թե ինչպես են փոխվել իրենց համայնքները: Տնտեսական սթրեսներ. մարդիկ անհանգստացած են իրենց աշխատանքի որակով, և արդյոք ընդհանրապես կունենան աշխատանք: Ես պատրաստվում եմ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական դեբատներ ձևավորելու փորձերում»,- ասել է Բլերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ