Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են սկսել՝ համաձայն երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի, հաղորդում է ԱՊԱ-ն:
Զորավարժությունները կընթանան մինչև մայիսի 5–ը: Դրանց նպատակն է բարելավել կոորդինացման աշխատանքները՝ փորձի փոխանակման միջոցով, ինչպես նաև բարձրացնել զորքերի պատրաստականությունը և ստորաբաժանումների՝ ռազմական գործողություններ անցկացնելու ունակությունները:
Համատեղ զորավարժություններին կմասնակցեն ռազմատեխնիկան, հրետանային սարքավորումներ, ականանետեր, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ