Շատերը գիտեն, որ չամանի՝ քիմիոնի, անիսոնի եւ սամիթի ոչ միայն կանաչ զանգվածն են օգտագործում, այլ նաեւ սերմերը: Դրանք կիրառում են մի շարք կերակրատեսակների յուրահատուկ համ ու հոտ հաղորդելու նպատակով, իսկ օրգանիզմում ունեն մարսողության արագացման եւ աղիների մեջ նեխման գործընթացը կանխող հատկություն: Սամիթաջուրը հայտնի է ստամոքսային ցավերը մեղմող եւ ավելորդ գազերը հեռացնող հատկությամբ: Չամանի եւ սամիթի սերմերը նպաստում են կերակրող մայրերի կաթի ավելացմանը: Չամանի բաղադրության շնորհիվ լյարդի ֆերմենտները մաքրվում են թունավոր նյութերից եւ պաշտպանված են լինում քաղցկեղից:
Համեմը, թարխունը, դաղձը եւ ռեհանը նպաստում են մարսողությանը եւ առանձնահատուկ բույր են հաղորդում կերակրին: Ռեհանը հաճախ օգտագործում են ստամոքսի ցավերը մեղմելու, կոկորդը մաքրելու նպատակով: Այն բարերար ներգործություն է ունենում նաեւ տղամարդկանց հորմոնների վրա:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ»
29,04.2017