Նոր Նորք վարչական շրջանում ԵԿՄ փառքի սրահի բացմանը գեներալ Մանվել Գրիգորյանն անդրադառնալով Ազգ-Բանակ գաղափարին՝ ասաց. «Հիմա ենք այդ մասին բարձրաձայն ասում: Երբ 89-ին ազգը ոտքի կանգնեց, բանակ ստեղծվեց: Դա նույնն է, ինչ մոմն ու մոմակալը: Դրա անհրաժեշտությունը չգնահատողներին պետք է հասկացնել, որ զինվորը ոչ թե մեկինն է, այլ՝ բոլորինս, երկրինը, պետությանը:
Երեխան, որ զինվոր է դառնում, ոչ մեկի սեփականությունը չի: Պետք է բացատրել, որ մեր ազգը սկզբից անկախություն է ձեռք բերել եւ այդ ազգից բանակ է ստեղծվել՝ ազգ-բանակ: Այսպես է 88 թվականից: Մենք էլ սովորական ժողովուրդ ենք եղել: Անկախություն նվաճեցինք, հետո բանակ ստեղծեցինք՝ դառնալով առաջին զինվորները: Ազգ-Բանակ հասկացությունը պետք է յուրաքանչյուր մարդու մեջ լինի: Էսօր ենք ասում, որ երեխան սահմանին հերթապահում է, բայց պատերազմի դեպքում ամբողջ ազգն է ոտքի կանգնում՝ տղամարդ ու կին, այլ ոչ միայն բանակը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ