«Փորձում են Երևան քաղաքի ընտրությունները իջեցնել համատիրությունների թաղային խնդիրների մակարդակ»,- ապրիլի 30-ին Շենգավիթ վարչական շրջանում «Ելք» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը իր ելույթի ընթացքում անդրադարձավ Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանի հայտարարությանը. «Նիկոլ Փաշինյանը մարտի ծանր օրերին ավտոբուսների, տրոլեյբուսների «կռիշներում» վազվզում էր ու գոռում՝ ջարդե՛ք, փշրեք, վառե՛ք…:
Ինչքան «բեզդելնիկ» կա, մտել է քաղաքականություն… Իսկ Տարոն Մարգարյանը սիրում է աշխատել, գործով է զբաղված»:
Կարդացեք նաև
«Ինչ-որ մարդիկ, որոնց անունները նպատակահարմար չեմ գտնում տալ, ելույթներ են ունենում Հանրապետական կուսակցության, Տարոն Մարգարյանի քարոզչության ժամանակ, որտեղ տարբեր անվանարկումներ են փորձում կատարել: Ասենք՝ «բեզդելնիկներ» են մեր դեմ դուրս եկել, և փորձում են հարվածել մյուս երկու ուժերին, որոնք մասնակցում են ընտրություններին: Ես պետք է ասեմ, որ մարդիկ կան, որոնք այնքան երկար տարիներ որևէ բանով չեն զբաղվել, որ իրենք լավ գիտեն, թե ինչ է «բեզդելնիկը», և ոչ մի բանով չզբաղվելով իրենց արշինով են փորձում չափել դիմացիններին՝ որևէ քաղաքական արժեք չունենալով, որևէ մտավորականի արժեք չունենալով կամ մտավորական երևալով կամ իբր թե մտավորական լինելով նաև վտանգի տակ են դնում Հայաստանի մտավորականների մեր ունեցած պատկերացումները:
Մտավորականները կա՛մ պետք է ասեն՝ այս մարդը գործ չունի որպես մտավորական հանդես գալու և գնալու այս կամ այն քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալու: Կամ լռելով դուրս է գալիս, որ այս մարդիկ բան ու գործ չունեն, այս քարոզարշավից մյուս քարոզարշավ են գնում ելույթներ են ունենում: Այդ մարդիկ ընդհանրապես իրենց լինելիության իմաստն են կորցրել, և բնականաբար հակառեակցիա են տալիս՝ իրենց տերերին ծառայելով, վնասում են այն մարդկանց, ում ծառայում են: Մենք տեսել ենք ու գիտենք, թե ովքեր են «բեզդելնիկները», ինչ են արել «բեզդելնիկները», որ «բեզդելնիկ» չլինեին հիմա այս վիճակում չէինք գտնվի, ու «բեզդելնիկների» մասին խոսում են»,- ասաց նա:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ