Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. «Մինչեւ միասնական չլինենք, հզոր բանակ չունենանք, այսպես արյուն տալով երկար ճանապարհ չունենք անցնելու»

Ապրիլ 30,2017 20:40

Այսօր Նոր Նորք վարչական շրջանի տարածքային բաժանմունքում Փառքի սրահի բացման ժամանակ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցներին ասաց. «Առանց մեր պատմությունը հիշելու, մեր ապագան չենք կարող առաջ տանել: Հատկապես մեր կամավորականները թե Արցախյան ազատամարտում, թե ապրիլյան պատերազմում շատ զոհեր են տվել: Էլ չեմ խոսում հարյուրավոր հաշմանդամների մասին:

Զոհվածների հիշատակը վառ պահելու համար տղաները պետք է մի անկյուն ունենան, իսկ նրանց ծնողներն ու հարազատներն զգան, որ նրանց հիշում ենք»:

Հարցին, թե սահմանում լարվածությունը կրկին մեծացել է՝ մենք ի՞նչ պետք է անենք, գեներալը պատասխանեց.

«Սահմանում լարված է դեռ 89 թվից: Կարելի է ասել՝ շաբաթ չկա, որ մի հայ զինվոր չզոհվի կամ հաշմանդամ չդառնա: Սա արդեն մեր երկրի, մեր պետության, մեր բոլորի խնդիրն է: Բոլորս պիտի մի տեղ զգաստանանք: Եթե մենք ուժեղ չլինենք, միասնական չլինենք, ուժեղ երկիր չունենանք, մեր բանակը հզոր չլինի, այսպես արյուն տալով երկար ճանապարհ չունենք անցնելու: Մեր հզորությունը մեր միասնության, բանակի մարտունակության եւ տեխնիկապես զարգացած լինելու մեջ է: Մեր չորս կողմը մեր վատը ցանկացող երկրներ են: Պատերազմը ոչ մի լավ բան չի բերում: Բոլորն էլ տուժում են: Որբանում է մի մայր, մի երեխա: Իսկ մենք էդքան շատ չենք: Մենք պետք է վերջնականապես այնքան հզոր լինենք, որ մեր հակառակորդները չփորձեն կրակել մեր զինվորի վրա, չփորձեն ներխուժել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930