«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերն այսօր շրջել եւ քարոզչությունն իրականացրել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջաններում:
Ավելի քան վեցժամյա քարոզչության ընթացքում բաժանվեցին շուրջ երեք հազար բուկլետ, փակցվեցին բազմաթիվ պաստառներ, քաղաքացիներին բարձրախոսներով իրազեկեցին Զարուհի Փոստանջյանի` երեւանցիներին ուղղված ԿՈՉԻ, կուսակցության ծրագրային դրույթների ու կարգախոսների վերաբերյալ: «Երկիր Ծիրանի»-ի Ավագանու թեկնածուներին ու քարոզչական խմբերին իրենց համակրանքն արտահայտող քաղաքացիների թիվն ու նրանց սպասումներն օրեցօր ավելանում են:
Հարյուր հազարավոր երեւանցիներ այսօր նաեւ իրազեկվեցին Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի եւ «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից մայիսի 12-ին, ժամը 18:00-ին անցկացվելիք համերգ-հանրահավաքի մասին (որտեղ ելույթ կունենա Ռուբեն Հախվերդյանը), ինչից հետո կանցկացվի երթ:
Կարդացեք նաև
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն