Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ջազի միջազգային օրվա առթիվ
Հարգարժան ջազմեններ, ջազային ստեղծագործությունների հեղինակներ և ջազային երաժշտարվեստի երկրպագուներ, աշխարհի երկրների մեծ մասը ապրիլի 30-ը նշում է որպես Ջազի միջազգային օր: Երաժշտական այս ոճը իր ուրույն տեղն ունի Երևանում ու երևանցիների համար, և այն դարձել է նաև մարդկանց միջև խաղաղությանը, միասնությանն ու երկխոսությանը նպաստող ուժ:
Երաժշտարվեստի այս տեսակի մեր տաղանդավոր ներկայացուցիչների, կոմպոզիտորների ու կատարողների շնորհիվ հայկական ջազն իր ուրույն տեղն ունի համաշխարհային երաժշտաշխարհում: Նաև այս փաստով է պայմանավորված, որ արդեն մի քանի տարի անընդմեջ մենք Երևանում առանձնակի միջոցառումներով նշում ենք Ջազի միջազգային օրը, որոնք սիրված ու սպասված են ոչ միայն արվեստասեր երևանցիների, այլև մեր քաղաքի հյուրերի կողմից:
Շնորհավորելով ջազային երաժշտության բոլոր հեղինակներին ու կատարողներին՝ գեղեցիկ ու ինքնատիպ այս տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական անսպառ ներշնչանք ու նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր սիրելի մայրաքաղաքի մշակութային ջերմ մթնոլորտի:
Կարդացեք նաև
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ