Հունաստանում շարունակվում է շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունը:
Հիսունից բարձր տարիքային խմբում հանդես եկող Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր՝ վեցերորդ տուրում, ոչ-ոքի արեց Իսրայել-2-ի հետ: Մեր թիմից միակ հաղթանակը տարավ Սերգեյ Գալդունցը: Ռաֆայել Վահանյանը եւ Կարեն Մովսիսյանը խաղաղ դաշն կնքեցին, իսկ Արտաշես Մինասյանը պարտություն կրեց:
Յոթերորդ տուրից հետո Հայաստանը թիմային 9,0 միավորով (անհատական՝ 16,5) ընթանում է մրցաշարային աղյուսակի «մաքուր» երկրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chessfed.am-ի