Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում 3 օր զինվորական ծառայություն են իրականացրել ուսանողները. (Ֆոտոշարք)

Ապրիլ 29,2017 23:50

Երևանի պետական համալսարանի Մարտական պատրաստության ակումբի անդամ մի խումբ ուսանողներ, «Մենք զինվորներ ենք» ծրագրի շրջանակում, եղան Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասում:

Ուսանողները ակումբի ղեկավարության նախաձեռնությամբ, Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի ու Արցախի նախագահ պարոն Բակո Սսահակյանի աջակցությամբ, ապրիլի 26-28-ը եղան մարտական հերթապահություն իրականացնող զորամասում և երեք օր շարունակ ապրեցին շարքային զինվորի կյանքով:

ԵՊՀ ուսանողները այս ընթացքում զինվորներին փոխանցեցին իրենց կողմից հավաքված քաղցրավենիքը, գրքերն ու նամակները, նրանց համար ցուցադրեցին համալսարանների մասնակցությամբ նկարահանված տեսահոլովակ կատարեցին ազգագրական երգեր ու պարեր:

Զորամասում ուսանողները նաև հանդիպում ունեցան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Մարատ Պետրոսյանի հետ, ով քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի 5 տանկ էր խոցել:

Մատական պատրաստության ակումբի նախագահ Մհերև Օթարյանի խոսքերով Արցախ իրենց այցելությունները ակումբի գործունեության բաղկացուցիչ մասն է կազմում.

«Մեր նպատակը զինվորների և ուսանողների միջև անմիջական շփում ստեղծելն ու բանակ հասարակություն կապը ամրապնդելն է: Այսպիսի ծրագրերը ունենալու են շարունակական բնույթ. պարբերաբար ուսանողների որոշակի խմբերով այցելելու ենք Արցախի տարբեր զորամասեր, ապրելու ենք զինվորական առօրյայով ու փորձելու ենք մեր ներկայությամբ ոգևորել նրանց: Բացի այդ այսպիսի միջոցառումները կօգնեն, որ ուսանողներն էլ, հատկապես աղջիկները, հասկանան, թե ինչ կյանքով է ապրում իրականում զինվորը: Բոլորս էլ զինվորական կյանքի մասին տարբեր խոսակցություններ ենք լսում, բայց, երբ մեր աչքով ենք տեսնում զինվորի կարգավիճակը, նրա ոգին, բոլոր խոսակցություններին արդեն ուրիշ կերպ ենք վերաբերվում»:

Մհեր Օթարյանը հիշում է նաև, թե որքան հաճելի էր իր ծառայության տարիներին զորամասում տեսնել քաղաքացիական անձանց: Նրա խոսքերով հասարակության հետ կապի կարևորությունը հասկանալով՝ իրենք էլ, փորձում են իրենց փոքրիկ ներդրումն ունենալ զինվոր մարտական ոգու բարձրացման գործում. «Երբ տեսա զինվորների աչքերի փայլը, հասկացա, որ մենք հասել ենք մեր նպատակին»,-ասում է Մհեր Օթարյանը:

Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930