Նորք-Մարաշում այսօր նախընտրական հանդիպումների ժամանակ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը շփվեց քաղաքացիների հետ: Մի կին նրան այսպես դիմեց՝ «Մարգարյա՜ն, մեռնե՜մ քեզ…»: Ապա` նա բացականչեց՝ «հրեշտա՜կս», ու գրկեց Տարոն Մարգարյանին:
«Կյա՜նքս, վայ՝ մեռնե՜մ ես հրեշտակին…պտուղը ծառից հեռու չի ընկնում»,-շարունակեց տիկինը: Մեկ այլ կին էլ դիմելով Տարոն Մարգարյանին՝ դժգոհեց, որ իրենց համայնքի որոշ հատվածներ երթուղայինները չեն հասնում:
Ապա` Տարոն Մարգարյանի անձի շուրջ համոզմունք հայտնեց, որ «փորձված թանն անփորձ մածունից լավ է»:
Կարդացեք նաև
Հանդիպման այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ