«Մրցակիցներիս ծրագիրը չեմ էլ նայել: Դուք տեսե՞լ եք ծրագիր, թե միայն լսել եք»,-Նորք Մարաշում այսօր նախընտրական հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ-ի Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:
Լրագրողը հստակեցրեց՝ փնտրել եք նրանց ծրագրերը ու չե՞ք գտել: Մարգարյանը դրական պատասխան տվեց, ապա ասաց, որ իր ծրագիրը տպագրված հանրությանը ներկայացնում են:
Կարդացեք նաև
Խնդրեցինք կարծիք հայտնել «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն դիտարկման շուրջ, թե Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ի կամակատարն է: Տարոն Մարգարյանն ասաց, որ չի մեկնաբանի, փոխարենն իր ընդդիմախոսներին խորհուրդ տվեց իրենց քարոզչությամբ զբաղվել:
«Ավագանու ընտրություններին հաշված օրեր են մնացել: Տեսնենք՝ Երեւանցիներն ո՞ւմ են վստահում»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ