shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները Դավիթաշեն կամրջի վրա կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի տղամարդ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։
Ոստիկանության ծառայողները մոտ 30 րոպե բանակցություններ են վարում նրա հետ, այնուհետև կարողանում են վտանգավոր եզրագծից բերել ապահով վայր ու նրան տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի աշխատակիցները ծառայություն կատարելու ժամանակ այս անգամ կարողացել են փրկել մի քաղաքացուհու, ով փորձել էր Կիևյան կամրջից ցած նետվելով ինքնասպան լինել։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: