Լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին խնդրեցին անդրադառնալ շրջանառվող խոսակցություններին, թե նոր կառավարությունում նա չի շարունակելու զբաղեցնել այդ պաշտոնը: Լրագրողները նաև հետաքրքրվեցին, արդյոք իր պաշտոնանկության դեպքում կարո՞ղ է կիսատ մնան:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ շրջանառվող տեղեկատվությունը զուտ տեղեկատվություն է, որը շրջանառվում է: Առարկայական քննարկումներ դեռևս չկան, շատ լավ գիտեք գործընթացները այսօր որ փուլին են հասել: Իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, ես չեմ կարծում, որ այս ծրագրերը կիսատ կմնան, որովհետև սրանք ինստիտուցիոնալ ծրագրեր են առաջիկա 5 տարվա կառավարության իրականացվելիք ծրագրերն են՝ կառավարության ծրագրին և որդեգրած գծին համապատասխան: Ես կարծում եմ այն բոլոր խնդիրները, որոնք ներկայումս ախտորոշված են և դրանց լուծումները նախանշված են, դրանք կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել, բայց մեծ հաշվով դրանք այն բոլոր կարևոր խնդիրներն են, որոնք հենց այդպես էլ պիտի լուծում ունենան: Այսինքն՝ ես չեմ կարծում, որ որևէ խնդիր կառաջանա այս ծրագրերի իրականացման հետ կապված»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ