Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանայվել են անապահովության գնահատման մոտեցումները

Ապրիլ 29,2017 15:31

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված վերջին 6 ամիսների ընթացքում կատարված աշխատանքները: Նա առանձնացրեց անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության գնահատման արմատական վերանայումը:

«Մենք նախատեսում ենք փոփոխություններ, որոնց հիմնական սկզբունքային մոտեցումը հետևյալն է՝ աշխատունակ անձը, որը որևէ սոցիալական խմբի չի պատկանում, որը 18-63 տարեկան միջակայքում է գտնվում և որևէ կարգավիճակ չունի՝ ենթադրենք՝ ուսանող չի, վարձու աշխատող չի, անհատ ձեռնարկատեր չի, հաշմանդամություն ունեցող անձ չի և այլն, այսօր համակարգում մենք տվյալ անձին հատկացվող միավորը նվազեցնելու ենք՝ շահադրդելու դեպի աշխատաշուկա, դեպի զբաղվածության համակարգ: Աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար նախատեսված զբաղվածության ծրագրերը պիտի լիարժեք փակեն մեր այն բոլոր քաղաքացիների խնդիրները, որոնք զբաղվածության  և աշխատանքի միջոցով եկամուտ ստանալու խնդիր ունեն»,- ասաց նա:

Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ փոխարենը նախատեսում են ավելացնել երեխաներին հատկացվող միավորները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930