Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուլբյուլօղլուն Ադրբեջանի անարժան ներկայացուցիչ է, բայց Ադրբեջանի ժողովրդին մի խառնեք քաղաքական խավի հետ (Տեսանյութ)

Ապրիլ 29,2017 14:41

«Անկախ նրանից, թե ինչ անցյալ ունի Բյուլբյուլօղլուն, մի հանգամանք պետք է հաշվի առնել. եթե ՄԱԿ-ում ճիշտ գտնեն այդքան դատարկ մարդուն ընտրել այդ կարեւոր պաշտոնում, դա կնշանակի, որ ՄԱԿ-ը հետընթաց է ապրել իր հիմնարար սկզբունքներից»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով օրերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլօղլուի ելույթին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ազգագրագետը շեշտեց, որ նշյալ պաշտոնին հավակնող Ադրբեջանի դեսպանի ելույթում հստակ ծրագիր չկա, փոխարենը՝ մերկապարանոց հայտարարություններ են, թե իր ընտրվելու պարագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծախսերն ավելի արդյունավետ կլինեն. «Կարծես ասեր՝ «տվեք ինձ փող եւ ես աշխարհը շուռ կտամ»: Մարդը մի բան է ուզում՝ փող, բայց չգիտի էլ, թե ինչի համար է փող ուզում»:

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ իր հերթին ասաց՝ Բյուլբյուլօղլուն Ադրբեջանի անարժան ներկայացուցիչ է, բայց Ադրբեջանի ժողովրդին պետք չէ խառնել իրենց քաղաքական խավի հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930