Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուլբյուլօղլուի ուշքն ու միտքը փողն է (Տեսանյութ)

Ապրիլ 29,2017 14:14

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանը ներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլուն, որը ներկայում ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն է, ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում էր հայտնվել՝ չկարողանալով խոսել անգլերեն, նիստի մասնակիցների հարցերին ոչ պատշաճ կերպով պատասխանելով: Թեման այսօր քննարկվում էր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը կարծիք հայտնեց, որ Բյուլբյուլօղլուն անհամատեղելի է այդ կառույցի ղեկավարի պաշտոնի հետ եւ կարող է ՀՀ-ի համար խիստ վտանգավոր լինել: Կարինե Դանիելյանն, այնուամենայնիվ, նշեց, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ առաջադրվածների թվում Չինաստանի ներկայացուցիչն է ֆավորիտը:

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նկատեց, որ Ադրբեջանի դեսպանի ելույթը ֆինանսների վրա էր հիմնված՝ որտեղի՞ց եւ ինչպե՞ս փող բերել. «Ուգանդայի ներկայացուցիչը հարց տվեց՝ փողից բացի այլ հարց չկա՞…Այնուամենայնիվ, կարծում եմ՝ եթե Բյուլբյուլօղլուն ընտրվի, դժվար թե կարողանա աշխատել, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքային նիստերը երկու լեզվով են անցկացվում՝ անգլերեն եւ ֆրանսերեն: Իսկ նա չգիտի անգլերեն»:

Նավասարդյանը մեկ այլ զավեշտ նկատեց՝ Բյուլբյուլօղլուն նիստի ժամանակ շշից է ջուր խմել, ինչից բոլորը զարմացել են: «Պատկերացնո՞ւմ եք՝ ես հիմա շշից խմեմ»,-կատակեց դեսպանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Իմ կարծիքով Բյուլբյուլօղլին կանցնի: Եվրոպական արդարության ամենացայտուն օրինակը Սաֆարովն է: Փոլադը նրանց խավիար ու թառափ կտանի, մուղամ կերգի, Իրանին դեմ կխոսի: էնքան բան կարող է անել Փոլադը, դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930