Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանական վաղաժամկետ ազատումը քննող հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն

Ապրիլ 29,2017 12:21

Վերջերս շատ է խոսվում դատապարտյալներին պայմանական վաղաժամկետ ազատելու կարգը փոխելու մասին: Պարզվում է, որ այսպես կոչված անկախ հանձնաժողովը կարողանում է հաշված րոպեների ընթացքում որոշել , որ դատապարտյալը չի ուղղվել մերժում է ու խորհուրդ տալիս դիմել դատարան:

Բայց վերջիններս էլ՝ պարզվում է, որ անզոր են: Օրինակ, Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գևորգ Մկրտչյանի հայցը` անկախ հանձնաժողովի որոշումը չեղյալ ճանաչելու մասին: Ըստ դատարանի, ՀՀ Նախագահի ՆՀ-163-Ն հրամանագրի համաձայն՝ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն «ուստի գտնում է, որ դիմումը պետք է մերժել» (Դատալեքս գործ ԱՐԴ0005/15/17):

Փաստորեն ստացվում է, որ հանձնաժողովի որոշումն ամեն ինչից վեր է:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930