Հայտնել ենք, որ ապրիլի 28-ի երեկոյան ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը:
Բաղանիսի բնակիչ, լրագրող Աննա Սահակյանը հայտնեց, որ գնդակոծության ժամանակ սահմանամերձ գյուղը լուսավորվել էր, ինչպես հրավառության ժամանակ:
Ադրբեջանական գնդակոծությունը, բարեբախտաբար, մեծ վնասներ չի պատճառել:
Վնասվել են գյուղի բնակիչներ Հրաչիկ Ղուկասյանի առանձնատան տանիքը, Լորիկ Ավագյանի, Կամո Ավագյանի, Սուրիկ Ավագյանի, Ժորա Ղուզանյանի առանձնատների պատերը եւ այլն:
Կարդացեք նաև
Աննա Սահակյանը մեզ է տրամադրել Սուրիկ Ավագյանի եւ Ժորա Ղուզանյանի տների գնդակոծությունից վնասված պատերի լուսանկարները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ