Ապրիլի 27-28-ը Ժնևում տեղի ունեցավ Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին Հայաստանի պարբերական զեկույցի ներկայացումը։ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակության կազմում էին Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության աշխատակիցները։
ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց Ռասայական խտրականության դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների իրագործմանն ուղղված քայլերը, ինչպես նաև պատասխաններ տվեց կոմիտեի անդամների բազմաթիվ հարցադրումներին։
Առանձնահատուկ շեշտվեց, որ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ՀՀ Ազգային ժողովում ստացան չորս պատգամավորական մանդատ։
Կոմիտեի անդամները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանում ռասայական խտրականության դեմ պայքարի ուղղությամբ գրանցված առաջընթացը և ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ շարունակական քայլեր ձեռնարկել կոնվենցիայի դրույթների լիակատար իրականացման ուղղությամբ։
Կարդացեք նաև
ԱԳՆ հաղորդագրություն