Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւ Օհանյան. «Գագիկ Հարությունյանն էլ է ճիշտ՝ որպես պրոֆեսիոնալ պաշտոնյա, որ ապացույցները բավարար չեն». «Հրապարակ»

Ապրիլ 29,2017 11:44

2008-ի նախագահական ընտրություններից հետո ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկող ՀԱԿ-ի կողմից Վահե Գրիգորյանի հետ նաեւ նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն էր հանդես գալիս։

Նա ընտրություններից առաջ հարել էր Օհանյանի դաշինքին ու թեեւ ներկա չէր ՍԴ-ի եռօրյա նիստերի ընթացքին, բայց տեղյակ էր որոշումից, եւ նրա համար եւս սպասելի էր, որ Սահմանադրական դատարանը պետք է մերժեր դիմումը։

«Եթե հիշում եք, ՕՐՕ-ն էլ դիմեց վարչական դատարան, որտեղ շատ ավելի լուրջ հարց բարձրացրին ու շատ ավելի տրամաբանական։ Հիմա անիմաստ ջուրծեծոցի է, ինչքան ուզում ես, ասա խախտումներ, էլի, ի վերջո, ասվում է, որ եթե անգամ դրանք կան, մեկ է՝ նշանակություն չէին կարող ունենալ արդյունքների վրա։ Այսինքն՝ վերջը պարզ չէ, թե քանի խախտում պիտի լիներ, որ նշանակություն ունենար»,- ասաց Պարգեւ Օհանյանը։

Նա կարծում է, որ ընդդիմությունն իր ընդդիմադիր կեցվածքը պահելու եւ մինչեւ վերջ իր ասածը պնդելու համար է դիմել Սահմանադրական դատարան՝ նշելով, որ այդ մասին իրենք էլ են խոստովանել․ «Այնպես որ, Գագիկ Հարությունյանն էլ է ճիշտ՝ որպես պրոֆեսիոնալ պաշտոնյա, որ ապացույցները բավարար չեն, թեեւ, էլի եմ ասում, դա շատ վիճելի է, քանի որ ապացույցների բավարար կամ ոչ բավարար լինելը գնահատման հարց է։ Կարող է մեկ ուրիշ երկրում բավարար համարեին միայն այդ դպրոցների տնօրենների ձայնագրությունները»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930