Հիշատակելով, որ 1915-1923 թվականներին թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը հանգեցրել է աղետալի կորուստների հայերի, ասորիների-արամեացիների, հույների և Փոքր Ասիայի այլ` ոչ թուրքական ծագմամբ ժողովուրդների համար, չկանխված և չպատժված ցեղասպանությունը հանգեցրեց Թուրքիայում քրդական բնակչության հենց նույն ցեղասպանական քաղաքականության հետ առերեսման:
Այս փաստերը հիմք ընդունելով` սույնով մենք հայտարարում ենք քուրդ-հայկական երկխոսության հանձնաժողովի ստեղծման մասին, որը նպատակ է հետապնդում կազմակերպելու միջքրդական և քուրդ-հայկական երկխոսության գործընթացը: Դրա նպատակն է իրականացնել միասնական պայքար Փոքր Ասիայի բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպանության համար և հաստատել արդարության և օրենքի գերակայություն մեր ընդհանուր հայրենիքում ընդհանուր ապագայի համար:
Փոքր Ասիա, Իրավունքների շուրջ միավորված 19 հունվար նախաձեռնություն, քուրդ- հայկական երկխոսության հանձնաժողով:
Բրյուսել 28 ապրիլ 2017.