Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռին շարունակում է մնալ աղքատ մարզերի թվում

Ապրիլ 29,2017 11:29

Լոռու մարզում աղքատության ցուցանիշը կազմում է 36 տոկոս: Ըստ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի, սրա արդյունքում էլ մեծանում է մարզից արտագաղթողների ու միգրանտների թիվը:

«Աղքատության տոկոսը մարզում բարձր է, որ մեզ չի կարող չանհանգստացնել: Արտագաղթ, միգրացիա, արտագնա աշխատանք եւ այլն, հենց աղքատության տոկոսն է պատճառը, որ մենք ունենք նման խնդիր: Բայց խորհրդային տարիներից արտագնա աշխատանքը այսպես ասած «մոդա» է եղել նաեւ Լոռու մարզի մի շարք համայնքներում՝ Տաշիրի եւ Սպիտակի մի քանի գյուղերում: Մինչեւ օրս էլ մարդիկ գնում են սեզոնային աշխատանքով զբաղվում եւ հետ են գալիս»:

Մարզի ղեկավարի կարծիքով Լոռիում աղքատության տոկոսի նվազեցման միակ ճանապարհը աշխատատեղ ստեղծելն է. «Մեր հիմնական խնդիրը Վանաձորում է: Որովհետեւ նախկին հսկա արդյունաբերական կենտրոնում էս պահին արդյունաբերության մասին մեղմ ասած խոսելը տեղին չէ: Եթե խորհրդային տարիներին արդյունաբերությունում 32.000 մարդ էր աշխատում, էս պահին 3000 աշխատող ունենք: Էս ուղղությամբ մենք աշխատում ենք»:

Արթուր Նալբանդյանն ասում է, որ երբեմնի արդյունաբերական քաղաք համարվող Վանաձորը զարգացնելու համար պետք է այլ ուղղություն ընտրել:

«Ես գոնե համոզվել եմ, որ Քիմպրոմը 90 տոկոսով ի վիճակի չի աշխատելու: Ցանկացած արտադրանքի դեպքում իր արտադրած ապրանքը մրցունակ չի լինի որեւէ մի շուկայում: Դրա համար մենք պետք է Վանաձորի զարգացման ուղղությունը փոխենք: Վանաձորը կարող է զարգացնել օրինակ թեթեւ արդյունաբերությունը»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930