ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մամուլի խոսնակը Ագրամունտի՝ Սիրիա այցից հետո առաջացած սկանդալում մեղադրել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին և նրա կազմակերպություններին, որոնք այդպես ցանկանում են «տապալել ԵԽԽՎ-ն»: Այս մասին գրում է eurointegration.com.ua կայքը:
Ագրամունտը, որին ապրիլի 28-ին ԵԽԽՎ բյուրոն ձայների մեծամասնությամբ անվստահություն հայտնեց, ավելի վաղ խոստովանել էր, որ իր այցը Սիրիա սխալմունք էր և ռուսական մամուլին մեղադրել էր շահարկումների մեջ:
Սակայն, նրա ներկայացուցիչը սկանդալի մեղավոր է համարում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսին:
«Մեղավորը Սորոսն է, իսկ նրանք, ովքեր մեղադրում եմ Ագրամունտին, գումարներ են ստանում ֆինանսական կետից»,- ասել է Ագրամունտի խոսնակը:
Կարդացեք նաև
Նա հավելել է, որ ESI կազմակերպությունը, (որը զբաղվում էր ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործերի քննությամբ-խմբ.) և Սորոսի մյուս կազմակերպությունները ցանկանում են ոչնչացնել ԵԽԽՎ-ն, քանի որ վերջինս դիմադրում է Սորոսի և Հայաստանի ճնշումների առաջ»
Հիշեցնենք,ավելի վաղ Ագրամունտը ԵԽԽՎ պատգամավորների պատվիրակության կազմում այցելել էր Սիրիա՝ առանց ԵԽԽՎ-ի կողմից լիազորվելու:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ