Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուրբաթ տեղի ունեցած ճեպազրույցում քննադատել է ադրբեջանական ԶԼՄ-ներին՝ դրանք անվանելով գռեհիկ:
«Ես կարդացել եմ ադրբեջանական ԶԼՄ-ների նյութերը: Դրանք պարզապես գռեհիկ հոդվածներ են… Եվ դուք այդքանից հետո դեռ խնդրում եք ավելի շա՞տ տեղեկություն տալ: Նման հոդվածներից հետո անգամ շփվել չեմ ուզում»,- ասել է Զախարովան՝ ի պատասխան ԱՊԱ գործակալության լրագրողի հարցի՝ կապված Արցախում ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի դատապարտման հետ:
«Եվ եթե ձեզ ինչ-որ բան հետաքրքրում է, մենք պատրաստ ենք լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել: Բայց նման տոնով շփվել լրագրողների հետ՝ ցանկություն չկա»,- հավելել է Զախարովան:
https://www.youtube.com/watch?v=QlM0939Ch7Q
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ