Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ մերոնք ի՞նչ են կարդում համացանցով. լուրերի վերնագրե՞ր, անպատասխանատու «լրագրողների» հորինած ֆեյքե՞րը. «Ազգ»

Ապրիլ 29,2017 10:55

Անցնող տասնամյակներին անտեսման եւ արհամարհանքի մեծագույն չափաբաժինը հասավ տպագիր մամուլին, որի եկամուտների հետզհետե նվազման, ինչպես նաեւ նախ հեռուստատեսության, ապա համացանցի հետ անհավասար մրցակցության պայմաններում Հայաստանում բոլորովին զիջեց իր՝ ատենոք ամուր դիրքերը եւ այժմ դարձել է գոյությունը մի կերպ քարշ տվող մեդիամիջոցի: Եվ բնավ պատահական չէ, որ Հայաստանում առհասարակ տիրապետող կարծիք է ձեւավորված, թե «ո՞վ է այսօր թերթ կարդում. ինտերնետը քանի կաՙ թերթերը բոլորովին կմեռնեն վերջին թոշակառուի հետ»:

Իմ այս սյունակը թույլ չի տալիս ծավալվելու եւ բացատրելու այն հարակից հանգամանքները, թե իրականում ի՞նչ է կատարվել մեր տպագիր մամուլի հետ, որի օրական միջին ընդհանուր տպաքանակը 1995 թ.ի համեմատ նվազել է 8-9 անգամ, մինչդեռ մամուլի կրպակների թիվն ավելացել է շուրջ 2 անգամ, իսկ թոշակառուն ի վիճակի չէ նույնիսկ շաբաթը 1 անգամ թերթ գնելու:

Կռահում եմ բոլոր առարկությունները, որոնցից գլխավորն անշուշտ լինելու է այնՙ որ ողջ աշխարհում են թերթերը տեղի տալիս համացանցի դիմաց: Բայց մեր երկրի պարագայում համացանցի հաղթարշավով խանդավառներին ուզում եմ հարց տալ. իսկ մերոնք ի՞նչ են կարդում համացանցով. լուրերի վերնագրե՞ր, ինչպես նշում են «Նյու Յորք Թայմզի» խմբագիրները, անպատասխանատու «լրագրողների» հորինած ֆեյքե՞րը, թե՞, օրինակ, Ծիծեռնակաբերդի ֆոնին ցուցադրական սելֆիները ծայրահեղ շպարված կանանց:

Ամբողջ երկու դար տպագիր մամուլը տեխնոլոգիական տարբեր զարգացումներից ե՛ւ օգտվել, ե՛ւ վնասել է, եւ այսօր ստիպված է դիմագրավել նորանոր մարտահրավերներ, միշտ պահելով գիտակցությունը, որ թերթի, շաբաթաթերթի կամ ամսագրի ընթերցողը բոլորովին այլ որակի քաղաքացի է:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930