Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՊԵԿ-ը ամբողջ թափով գործի անցնի ու սկսի աջուձախ տուգանել տոնավաճառների ՀԴՄ կտրոն չտրամադրող առեւտրականներին. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 29,2017 10:30

Տոնավաճառների աշխատակիցների բողոքի ակցիաները, որի ականատեսն էինք վերջին օրերին, կարծես ծավալվելու միտում չունեն: Համենայն դեպս այդ օրերի ընթացքում այն չընդլայնվեց եւ նույնիսկ, կարելի է ասել, գնալով ակցիաների էներգետիկան նվազում էր:

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, թե իրենք գոնե առայժմ ոչ մեկին չեն տուգանել եւ իրենց գործողությունները դեռ կրում են նախազգուշական բնույթ: Ներկայումս «հակամարտության կողմերը» կարծես հրադադար են կնքել եւ «դիրքային» ճշգրտումներ են անում: Եթե ՊԵԿ-ը ամբողջ թափով գործի անցնի ու սկսի աջուձախ տուգանել տոնավաճառների ՀԴՄ կտրոն չտրամադրող առեւտրականներին, դա, անկասկած, կհանգեցնի բողոքի հզոր դրսեւորումների: Եթե շարունակի ընդամենը «նախազգուշական բնույթ կրող» գործողությունները, դա որեւէ իմաստ չի ունենա:

Զուտ գաղափարական տեսանկյունից, ցանկացած գնում պետք է զուգորդվի ՀԴՄ կտրոնի տրամադրմամբ եւ դա, թերեւս, անվիճելի է: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ այդ գաղափարը ինքն իրենով ապրանքի ներկրման կամ արտադրման հենց սկզբից, մինչեւ իրացում ամբողջ շղթան է: Եթե շղթայի որեւէ օղակ բացակայում է, ապա դա այլեւս շղթա չէ: Այլ կերպ ասած, ՊԵԿ-ը նախ պետք է կառուցի այդ շղթան իր բոլոր օղակներով, դրանք կպցնի իրար եւ դրանով գաղափարը կիրականանա: Բայց, չգիտես ինչու, մեր հարկային մարմինները միշտ սկսում են շղթայի վերջին օղակից` իրացումից: Այնինչ պարզ տրամաբանությունը հուշում է, որ նշված գաղափարը կյանքի կոչելու համար պետք է սկսել ամենասկզբից, տվյալ դեպքում` ներմուծումից, կամ ավելի պարզ ասած` սահմանից:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930