Լրահոս
Օրվա լրահոսը

Միկա Բաղդասարով. «Ի՞նչ պարտքեր: Ես ոչ մի պարտք չունեմ». «Ժողովուրդ»

Ապրիլ 29,2017 10:23

Հայտնի օլիգարխ Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա Կենաց-Ջուր» ձեռնարկությունը, որ զբաղվում էր գինու-կոնյակի արտադրությամբ, սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունն ունեցել է 2 մլն դրամի պարտք եւ քանի որ տեւական ժամանակ չի մարել այն, ՊԵԿ-ը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել:

Այս տարվա փետրվարի 22-ին պատասխանողի գտնվելու վայրը անհայտ լինելու պատճառով ՍՊԸ-ի, վերջինիս տնօրենի, ընկերությանը պատկանող գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ դատարանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել, եւ մինչեւ հիմա ո՛չ ընկերության տնօրենն է հայտնաբերվել, ո՛չ ՍՊԸ-ին պատկանող գույքն ու դրամական միջոցները, եւ չեն կատարվել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ՍՊԸ պարտավորությունները:

«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է նաեւ Միկա Բաղդասարովի հետ, որը հայտարարել է. «Ի՞նչ պարտքեր: Ես ոչ մի պարտք չունեմ: Եւ չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ զրուցել Ձեզ հետ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930