Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ դիտորդներին չեն վճարել

Ապրիլ 29,2017 11:30

Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննարկման երկրորդ օրը Գլխավոր դատախազության լիազոր ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տասնյակ մարդիկ առ այսօր չեն վճարվել իրենց կատարած աշխատանքի դիմաց: Նման դիմում ստացվել է Գլխավոր դատախազությունում: Կարեն Բիշարյանը չհրապարակեց դիմումատուի անուն-ազգանունը, բայց մանրամասնեց, որ ըստ կազմակերպությունների` «Թրանսփարեսնի ինթերնեյշնլ»-ի եւ «Իրավունքի Եվրոպա»-ի հետ կնքված պայմանագրերի, դիտորդական առաքելություն իրականացրած անձինք պետք է վճարվեին ընտրություններից հետո, 15-օրյա ժամկետում:

Երկու օր «Առավոտը» փորձում էր «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի լիազոր ներկայացուցիչ Տիգրան Եգորյանից մեկնաբանություններ ստանալ: Վերջինս խուսափում էր` ասելով, որ այդ հարցին ինքը կանդրադառնա հայտարարությամբ, ՍԴ-ում իր եզրափակիչ ելույթի ժամանակ: ՍԴ-ում նա եզրափակիչ ելույթ չունեցավ:

«Թրանսփարեսնի ինթերնեյշնլ»-ից «Առավոտին» փոխանցեցին, որ նման հարցերով իրենց կազմակերպությունը չի զբաղվել: Պատասխանատուն «Իրավունքի Եվրոպա» կազմակերպությունն է եղել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Տիգրան Եգորյանն ասել է, թե դիտորդական առաքելության համար ի սկզբանե վճարում չի նախատեսվել, դա կամավորական աշխատանք է, պարզապես այդ մարդիկ ինչ-որ ակնկալիքներ են ունեցել:

Ն. Գ.

«Առավոտ»

29.04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. xxL says:

    15.000 դրամ գումար էք խոստացել դրանց զապիսներն էլ կան պետք եղած դեպքում աչքդ կկոխեմ, կարայիք չխաբեյիք հազարավոր մարդկանց,ասեյիք պադերժկա պետքա անեք….եվրոպան իմանալույա որ էդ փողերն զխտել էք—
    Ներքևում սևն սպիտակի վրա գրվածա, ովա ֆինանսավորում եթե դու որպես փաստաբան մի տող ցույց կտաս որ կամավոր ու բարեգործականա եղել մեր սոված ծարավ ապրիլի 2ն ես ներողություն կխնդրեմ:
    Պաշտոնը՝ Իրավաբան
    Աշխատանքի սկիզբը՝ Մարտ, 2017
    Տևողությունը՝ մինչև 6 ամիս՝ հնարավոր երկարաձգմամբ
    Վայրը՝ Երևան
    Աշխատանքի նկարագրություն
    Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից: Ծրագիրն իրականացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Ծրագիրն իրականցվում է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության կողմից:
    Ծրագրի նպատակն է համապարփակ դիտորդական առաքելություն իրականացնել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
    Իրավաբանը պատասխանատու է ծրագրի իրավական բաղադրիչի իրականացմանն օժանդակելու համար:
    Հիմնական աշխատանքային պարտականություններ
    Վերապատրաստման դասընթացներ վարել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան,
    Իրավական խորհդրատվություն տրամադրել դիտորդներին և ԶԼՄ ներկայացուցիչներին քվեարկության օրը,
    Մասնակցել ընտրական բողոքարկումների գործընթացին,
    Կազմել անհրաժեշտ իրավական փաստաթղթերի նախագծեր (դիմումներ, բողոքներ, հայցեր, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ և այլն),
    Մասնակցել Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի նիստերին,
    Ներկայացնել դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների շահերը Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես նաև դատական ատյաններում,
    Ուսումնասիրել համապատասխան օրենսդրությունը, նախադեպային իրավունքը՝ ներառյալ միջազգային իրավական ակտերը,
    Զեկույց պատրաստել դատական գործերի և կատարված աշխատանքի վերաբերյալ:
    Որակավորմանը ներկայացվող պահանջներ՝
    – Բարձրագույն իրավաբանական կրթություն;
    – Նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ իրավական ոլորտում,
    – Վարչական իրավունքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
    – Հայաստանում ընտրակությունների բողոքարկման գործընթացներին մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն;
    – Հետազոտություններ, մշտադիտարկումներ անելու և զեկույցներ կազմելու հմտություններ,
    – Հայերենի գերազանց իմացություն,
    – Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
    – Համակարգչային ծրագրերի / MS Office/ գերազանց իմացություն,
    – Կազմակերպչական գերազանց ունակություններ,
    – Պատասխանատվության բարձր զգացում,
    – Հաղորդակցման գերազանց հմտություններ,
    – Առանձին և թիմով աշխատելու ունակություն,
    – Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
    – Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն,
    – Սուղ վերջնաժամկետների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն:

    Դիմելու ընթացակարգը
    Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը անգլերենով կամ հայերենով հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]՝ վերնագրի տողում նշելով թափուր հաստիքի անվանումը:

    Դիմելու վերջնաժամկետ
    Դիմելու վերջնաժամկետն է 2017թ. մարտի 10-ը:
    Նախաձեռնության մասին.
    «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ.-ին, որի ներկայիս անդամ կազմակերպություններն են՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպ­ցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանի տեղական և համա­պետա­կան ընտրությունների ժամանակ՝ ապահովել ու դրանց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930