Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ զեկույցն ու եվրոպացի դիտորդների՝ Հայաստանում արձանագրած իրականությունը

Ապրիլ 29,2017 17:00

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից (ԵԽԽՎ) դիտորդական առաքելություն իրականացրած պատգամավորները Ստրասբուրգում մի շարք մանրամասներ ներկայացրին իրենց` Հայաստան այցի եւ արձանագրած խախտումների վերաբերյալ: Իտալացի պատվիրակ Ադել Գամբարոյից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է ստացվում, որ դիտորդները խոսում են մի շարք խախտումների մասին, բայց ԵԽԽՎ դիտորդական առաքելության պաշտոնական հայտարարության առաջին հատվածում ամրագրված էր, որ «Հայաստանում ընտրություններն անցկացվել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պահպանմամբ»:

Տիկին Գամբարոն պատասխանեց. «Զեկույցում նշված են նաեւ թերությունների մասին, այն բոլոր խախտումների մասին, որոնք գրանցվել են ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Կարծում եմ, որ զեկույցը լավագույնը չէ եւ լուրջ փոփոխությունների պետք է ենթարկվի: Մենք բազմաթիվ խախտումների ականատես ենք եղել: Մանավանդ այլ երկրների հետ համեմատած` Հայաստանում մենք ավելի շատ խախտումների ականատես եղանք: Ես եղել եմ Մոնտենեգրոյում, Մարոկկոյում, Թունիսում, սակայն այսքան խախտումներ չենք արձանագրել»:

Մանրամասները

 

«Առավոտ»

28,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930