Լրահոս
Օրվա լրահոսը

Սխտորը՝ ժողովրդական բժշկության մեջ

Ապրիլ 29,2017 12:30

Ժողովրդական բժշկության մեջ սխտորը լայնորեն կիրառվում է մի շարք հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք են` թոքերի, սիրտ-անոթային համակարգի, նյարդային, երիկամային, մաշկային, ինֆեկցիոն հիվանդությունները:
Սխտորը շատ արդյունավետ պայքարում է վնասակար միկրոօրգանիզմների դեմ, հետեւաբար սխտորի յուղի օգնությամբ հնարավոր է բավականին լավ պայքարել միկրոբների, վիրուսների ու ճիճուների դեմ։ Բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, պայքարում վարակների դեմ, բուժում է պալարախտը եւ բրոնխիտը, մաքրում է շնչառական օրգանները լորձից։

Սխտորը պարունակում է ծծումբ, որը բարենպաստ է ազդում մազերի աճի, մաշկի որակի բարելավման վրա։

Հայտնի է, որ սխտորը օգտագործվում է գրիպի, հակաճիճվային միջոցի համար: Գլխի ցավի դեպքում սխտորի հյութը քսում են ճակատին եւ քունքերին: Ծեր մարդիկ հաճախ իրենց գրպանում ունեն վայրի սխտոր, որը իբր հանդիսանում է վախի եւ չար ոգիներից պաշտպանելու միջոց:

Թարմ հյութը քսում են օձերի, կարիճների, մեղրաճանճերի կծած տեղերը: Սխտորի հյութը կամ խյուսը օգտագործում են գորտնուկների, ջերմության իջեցման համար, ինչպես նաեւ մազերի թափվելու ժամանակ: Եփած սխտորը խառնելով կարագի հետ, քսելով թարախակույտերին՝ կտրում է բորբոքային ընթացքը:

Սխտորը մաքրում, չորացնում է ստամոքսում եւ հոդերում եղած հեղուկը, ջրիկացնում է արյունը: Այն ունի նաեւ միզամուղ, քրտնամուղ հատկություն, մաքրում է կոկորդը, վերացնում է դողը, ցնցվածությունը եւ մի շարք այլ նյարդային հիվանդություններ:
Մասնագետները նշում են նաեւ, որ սխտորը օգնում է աղերի կուտակման ժամանակ: Հաճախ էլ այն օգտագործում են լնդերի եւ ատամնացավի բուժման համար:

Օգտակարության հետ մեկտեղ, այն ունի նաեւ հակացուցումներ`

1. 12-մատնյա աղիքի եւ ստամոքսի սուր խոցային հիվանդության ժամանակ,
2. Կերակրող մայրերին,
3. Սուր գլոմերուլոնեֆրիտով տառապող անձանց:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

28,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930