Հերսոնիսսոսում այսօր կայացավ շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնության հինգերորդ տուրը:
Հայաստանի հավաքականը, որը հանդես է գալիս 50-ից բարձր տարիքային խմբում, 3:1 հաշվով առավելության հասավ Իսրայելի նկատմամբ: Հաղթանակ գրանցեցին Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդունցը, իսկ Ռաֆայել Վահանյանն ու Արտաշես Մինասյանը բաժանեցին միավորը:
Վեցերորդ տուրից առաջ Հայաստանը թիմային ութ միավորով բաժանում է 2-3-րդ հորիզոնականները, սակայն անհատական 14,5 միավորով ընթանում է երրորդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ hy.wikipedia.org-ի