«Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում մեկնարկած Հայաստանի առաջնությունում այսօր պայքարն սկսեցին լողորդները:
Նրանք որոշում են տարբեր լողաոճերի ու մրցատարածությունների հանրապետության չեմպիոններին ու մրցանակակիրներին: Առաջնությանը մասնակցում են մեր բոլոր առաջատար լողորդները:
Առաջին օրը Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին:
Կարդացեք նաև
Տղամարդիկ:
Վահան Մխիթարյան. 50 մետր, ազատ ոճ
Լեոն Վարդանյան. 100 մետր, բրաս
Մայքլ Բրաուն. 100 մետր, թիկնալող
Գեւորգ Մարկոսյան. 400 մետր, ազատ ոճ
Դավիթ Համբարձումյանի անվան ՄՊՄԴ, 4×50 մետր փոխանցալող:
Կանայք:
Վարսենիկ Մանուչարյան. 50 մետր, ազատ ոճ
Էլեն Եսայան. 100 մետր, բրաս
Անի Պողոսյան, 100 մետր, թիկնալող
Վարսենիկ Մանուչարյան. 400 մետր, ազատ ոճ
«Ակվա-Լենդ». 4×50 մետր, ազատ ոճ:
Առաջնության արդյունքներով կազմավորվելու է Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Աշխարհի մեծահասակների ու երիտասարդների առաջնություններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ