Այսօր՝ ապրիլի 28-ի ցերեկը, ժամը 17-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Բաղանիսի հատվածի վրա: Ժամը 21-ից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակել է Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Ժամը 21.30-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներով շուրջ 10 րոպե գնդակոծել է Բաղանիս գյուղը:
Կրակոցների ձայները լսվել են Բաղանիսի հարեւան Ոսկեպար եւ Ոսկեվան գյուղերում, ինչի մասին մեզ հայտնեցին այդ գյուղերի բնակիչները:
Բաղանիսից հայտնեցին, որ այժմ կրակոցները դադարել են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ