Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ պաշտպանյալն այս պահին արդեն իր տանն է». Արմեն Մելքոնյան

Ապրիլ 28,2017 22:11

Դավթաշեն վարչական շրջանում 5 բարդի և 24 թեղի հատելու համար երկու ամսով կալանավորված Ա. Ս.-ն, որը քիչ առաջ ազատ արձակվեց, արդեն տանն է: Ա. Ս-ի փաստաբան Արմեն Մելքոնյանը Aravot.am-ին հայտնեց, որ միջնորդություն էին ներկայացրել գլխավոր դատախազին խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ.

«Մեր միջնորդությունը բավարարվեց, իմ պաշտպանյալն այս պահին արդեն իր տանն է, շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնք աջակցել են, որ ազատ արձակվի»:

Ըստ փաստաբանի` խափանման միջոցը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Պարոն Մելքոնյանն ասաց, որ այս գործով սպասում են փորձագետի եզրակացությանը. «Կստանանք փորձագետի եզրակացությունը, նոր կկարողանանք կարծիք հայտնել»:

Հիշեցնենք, որ Ա.Ս-ն կալանավորվել էր ապրիլի 15-ին երկու ամսով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930