«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, Սահմանադրական դատարանն ու այդ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 1996 թվականից չարիք են հայ ժողովրդի գլխին:
«Եվ այդ չարիքը պետք է վերանա: Գագիկ Հարությունյանը պետք է նստի մեղադրյալի աթոռին, որովհետեւ այս տարիների ընթացքում կեղծված ընտրությունները վիճարկվել են Սահմանադրական դատարանում, բայց Սահմանադրական դատարանը պատշաճ գնահատական չի տվել», այսօր քարոզարշավի շրջանակում կարծիք հայտնեց Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով ՀԺԿ- ՀԱԿ դաշինքի դիմումը մերժելու սահմանադրական դատարանի այսօրվա որոշմանը:
Տիկին Փոստանջյանի կարծիքով, կեղծարարության կնիքը դնողը տարիներ շարունակ հենց Գագիկ Հարությունյանն է եղել. «Մեղադրյալի աթոռն ու բանտախուցն իր համար են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ