Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարոն Մարգարյանն իրավունք չունի ճշմարտությունն ասել` ինչպես է նա ձեռք բերել այս տարիներին այդ հսկայածավալ հարստությունը». Փոստանջյան

Ապրիլ 28,2017 21:21

«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր ավագանու թեկնածուների հետ շրջայց կատարեց Արաբկիր վարչական շրջանում: Նա ժամանակ առ ժամանակ զրույցի էր բռնվում քաղաքացիների հետ` նշելով, որ մենք պետք է ժամ առաջ ազատվենք ՀՀԿ-ից: Կային քաղաքացիներ, որոնք խոստացան անպայման իրեն ընտրել:

Քարոզարշավի ավարտին տիկին Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի` բանավեճից խուսափելու փաստին:

«Տարոն Մարգարյանը պարտավոր է գալ եւ խոսել: Եթե նա իրոք ազնիվ է, անկեղծ, ճշմարիտ է, իսկ նա այսօր ներկայացնում է Սերժ Սարգսյանին, ինքը կարող է «2+2-ին հավասար է 4» ասել եւ այդ հնարավորությունից նույնպես օգտվել, իսկ մենք հասկանում ենք, որ այդ պարզ ճշմարտությունն ինքը չի կարող ասել: Նա վախենում է բանավեճից, քանի որ կաշկանդված է, իրավունք չունի այդ ճշմարտությունն ասել` ինչպես է նա ձեռք բերել այս տարիներին այդ հսկայածավալ հարստությունը,եւ ընդհանրապես ինչպես են ՀՀԿ ներկայացուցիչներն այս տարիների ընթացքում այդ հարստությունը ձեռք բերել ու հաշվետվություն ներկայացնել` ուր են գնացել մեր հանրային գումարները, ինչու է մեր քաղաքն այսպիսի անմխիթար վիճակում. «Իմ պապերի հիմնադրած քաղաքն ինչու է այսպիսի անմխիթար վիճակում»:

Ըստ նրա, այս տարիներին Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ականները քաղաքացիների հետ չեն խոսել օրենքի լեզվով. «Մեր առջեւ հաշվետվություն չեն ներկայացրել, թե ինչպես են ծախսվել մեր հանրային գումարները, դա ապացուցված ենք տեսնում` շրջելով Երեւանի փողոցներում, յուրաքանչյուր թույլտվություն քաղաքապետի կողմից հիմնականում եղել է ապօրինի, այդ է պատճառը, որ հեռացել ենք թամանյանական նախագծից, մեր Երեւանը կորցրել է իր դիմագիծը: Տեսնում ենք` ինչ է կատարվում մեր շենքերի տանիքներին, կանաչ տարածքների վերացումը ինչին է բերել»:

Տիկին Փոստանջյանն ասաց` ամուսինն ու ընտանիքի անդամներն իրեն զորակցում են ու իրենից ավելի մտահոգ են Երեւանի ճակատագրով, որովհետեւ Երեւանից  է սկսվելու անկումը կամ ազատագրումը. «Եթե Երեւանն անկում ապրի, չեմ կարծում, որ կարող ենք եւս մեկ անգամ վերածնվել, այսօր վերածնվելու, Երեւանն ազատագրելու հնարավորություն ունենք, հանրապետությունը Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ազատագրելու հնարավորություն, իմ հիմնական ուղերձ քաղաքացիներին` օգտվեք այս հնարավորությունից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Margar Makhsudyan says:

    Like-ի կոճակը նորից ՛՛անհասանելի՛՛ է….

    • Margar Makhsudyan says:

      Հարգելի ՛՛Առավոտ՛՛, չի աշխատում նաև ՛՛Տարածել՛՛ կոճակը: Սա ի՞նչ է, ընդդիմադիր բովանդակության տեղեկությունների դեպքում զարմանահրաշ զուգադիպությու՞ն, թե՝ ՛՛ուրույն ձեռագիր՛՛…

      • Հարգելի պրն Մախսուդյան: Եթե Դուք մինչեւ դավադրության հերթական բացահայտմամբ հանդես գալը փորձեիք որեւէ այլ նյութի պարագայում էլ գործարկել Like-ի կամ տարածման կոճակները՝ կհամոզվեիք, որ սա ընդհանուր երեւույթ է: Եվ պայմանավորված է ոչ թե մեր կայքի՝ այլ ֆեյսբուքի տվյալ գործառույթների ժամանակավոր խափանումներով, որոնք հետո շտկվում են, ինչպես եւ եղել էր նախորդ անգամ: Եվ հուսալով կանխել Ձեր հետագա՝ այս թեմայով բացահայտումները, հայտնեմ, որ կայքում նման տեխնիկական հնարավորություն անգամ չկա՝ որեւէ կոնկրետ մի նյութի տարածման գործիքները խափանելու:

        • Margar Makhsudyan says:

          Խնդրում եմ, մի շտապեք վրաերթի ենթարկել: Երբ հարակից հոդվածները հաջողվում է տարածել և դրանք հաջողությամբ լայքեր են հավաքում, իսկ իմ նշածները՝ ոչ մի դեպքում, ապա այստեղ գործում է ոչ թե դավադրությունների տեսությունը, այլ պարզ մարդկային բանականությունը…

          • Վրաերթի ենթարկել չշտապելու խորհուրդը սիրով կփոխադարձեի: Գիտեք՝ մեր որոշ հոդվածներ լինում է ՖԲ էջում տարածել, իսկ որոշների դեպքում հասցեն չի ճանաչում ՖԲ-ն: Պարզ մարդկային բանականությամբ սա չես բացատրի՝ ժամանակակից տեխնոլոգիաների իմացություն էլ է հարկավոր: Ընդ որում՝ չենք էլ հետեւել, թե հատկապես ինչ բովանդակությամբ նյութերի պարագայում է դա լինում, քանի որ վստահ ենք՝ ՖԲ-ի «ռոբոտները» ընդդիմադիր կամ իշխանամետ դասակարգմամբ չէ, որ ճանաչում են URL-ը:

  2. Margar Makhsudyan says:

    Սիրելի մոդերատոր, ես ինքս էլեկտրոնիկայի ինժեներ եմ, բացի այդ՝ տիրապետում եմ նաև ծրագրավորման երկու լեզվի, և ձեզ հավասիացնում եմ, որ ՖԲ-ի «ռոբոտների» տեսությունը այստեղ անելիք չունի: Խնդիրը ձեր կայքի ծրագրային ապահովման մեջ է: Ասեմ ավելին՝ նման ՛՛արդյունք՛՛ կարելի է ստանալ ընդամենը կայքի կոդի մեջ երկու պարամետր փոխելով, համակցելով այն տվյալ ռեսուրսին:
    Օրինակ՝
    if (https://www.aravot.am/2017/04/28/882095/)
    {
    if(Like++)
    Like–;
    if(Share)
    break;
    }
    Եթե ձեր կայքի սպասարկումը ձեր իրավասությունից դուրս է, ուրեմն ես սխալ հասցեով եմ դիմել, սակայն հիշեցնեմ, որ նախորդ անգամ Դուք ասացիք, թե խնդիրը տեխնիկական էր և այն արդեն լուծված է…

    • Նախորդ անգամ էլ դա եմ նկատի ունեցել, տեխնիկական խնդիր էր՝ ՖԲ-ից, որ լուծվեց հետո: Եվ ի վերջո, Ձեր տրամաբանությամբ՝ ստացվում է, որ մենք մեր կայքում նյութերը հրապարակում ենք, իսկ հետո կոդի մեջ պարամետրեր ենք փոխում, որ այն չլինի տարածել ու հավանել: Ինչ ասեմ՝ շարունակեք այդպես կարծել: Հաջողություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930