Aravot.am-ի տեղեկություններով Դավթաշեն վարչական շրջանում 5 բարդի և 24 թեղի հատելու համար մեղադրվող Ա. Ս.-ն, որը դատարանի որոշմամբ,ապրիլի 15-ին երկու ամսով կալանավորվել էր, քիչ առաջ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:
Հիշեցնենք նաեւ, որ այս դեպքին արձագանքել է նաեւ ՀՀ նախագահը՝ կատարվածը բարբարոսություն որակելով: Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ Բնապահպանության նախարարությունից տեղեկացրել էին, որ հատվել էր 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ: Հատվել է 5 բարդի և 24 թեղի: Ընդհանուր վնասը երկու միլիոն դրամից ավելի էր գնահատվել։ Փաստաբան Մելքոնյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը բնապահպան է, ծառերը ոչ թե հատել է, այլ՝ էտել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Մանրամասներն` ավելի ուշ: