Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարոտը ամենադաժան բանն է, որ մեզ հետ վերցրել ենք Հայաստանից հեռանալիս»

Ապրիլ 28,2017 19:20

Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Ուդմուրտիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, նախարարության աշխատակիցներ:

Ուդմուրտիայից տեսակապով միացել էին ՌՀՄ Ուդմուրտիայի բաժանմունքի «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Մնացական Առաքելյանը, փոխնախագահ գործարար Անդրանիկ Միրզոյանը,  Ուդմուրտիայի ազգային քաղաքականության հարցերի նախարար Լարիսա Բուրանովան, Ուդմուրտիայի Հանրապետության պետական խորհրդի պատգամավոր Կարեն Մանուկյանը, Օկտյաբրսկի շրջանի «Единая Россия» կուսակցության քաղխորհրդի քարտուղարի տեղակալ Արթուր Դավթյանը, Ուդմուրտիայի պետական համալսարանի պատմաբան, պրոֆեսոր   Վլադիմիր Ավետիսյանը, Ուդմուրտիայի Հանրապետության երիտասարդական խորհրդարանի կոմիտեի նախագահ Վահե Կարապետյանը, լրագրող  Սամվել Սարգսյանը, աշխարհի արծաթե մեդալակիր, ՌԴ չեմպիոն (արմրեսլինգ) Ժիրայր Գաբրիելյանը, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներ, «Գառնի» պարային համույթը, համայնքի ներկայացուցիչներ:

Ուդմուրտիայի ներկայացուցիչները երաժշտական ողջույնով, «Գառնի» պարային համույթի ելույթով սկսեցին տեսաժողովը:

ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը նշեց, որ այդպես հայերենով խոսող ու պարող համայնքը չի կարող միասնական ու հայեցի չլինել: Նա ողջունեց տեսաժողովի մասնակիցներին, կարևորեց համայնքի համախմբված, ակտիվ գործունեությունը:

Ուդմուրտիայի ազգային քաղաքականության հարցերի նախարար Լարիսա Բուրանովան անդրադարձավ հայկական համայնքի կազմակերպվածությանն ու հայրենասիրությանը, նշեց, որ հայերը մեծ ներդրում ունեն երկրի համարյա բոլոր բնագավառներում: Հայկական համայնքը խաղաղության ու ապահովության կենտրոն է:

Ուդմուրտիայի բաժանմունքի «Ուրարտու» հայկական համայնքի նախագահ Մնացական Առաքելյանը հավաստիացրեց, որ շատ ամուր պահում են Հայաստանի հետ կապը, ակտիվ մասնակցում են համահայկական նախաձեռնություններին ու շարժումներին: Նա նշեց, որ շատ ազգերի ներկայացուցիչներ օրինակ են վերցնում հայերից. «Ստեղծել ենք փոքր Հայաստան, բայց կարոտը տանջում է: Կարոտը ամենադաժան բանն է, որ մեզ հետ վերցրել ենք Հայաստանից հեռանալիս», – հավելեց նա:

Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց նախարարության համահայկական «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, «Կոմիտաս» համահայկական փառատոնը, կարևորեց համայնքի առավել ակտիվ մասնակցությունն այդ ծրագրերին:

Ելույթ ունեցողները պատմեցին կատարած աշխատանքների մասին, իրենց հուզող հարցերը ուղղեցին և հավաստիացրեցին, որ այս տարի առավել ակտիվ կմասնակցեն նախարարության ծրագրերին:

Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերի համար, հանգամանորեն պատասխանեց դրանց:

Ուդմուրտիայի  Հանրապետությունում  պաշտպանական տվյալներով բնակվում է 2 830 հայ, ոչ պաշտոնական`  շուրջ 4000 հայ:

1995թ. Իժևսկում բացվել է Ռուբեն Մելիքյանի անվան հայկական կիրակնօրյա դպրոց, դասավանդում են հայոց լեզու,  գրականություն, հայ ժողովրդի պատմություն:  Ուդմուրտիայի տարբեր շրջաններում գործում են դպրոցի  մասնաճյուղեր: Իժևսկի Ի.Պաստուխովի անվան գրադարանում  գործում է  հայկական գրականության բաժին: Համայնքին կից գործում են նաև «Գառնի» պարախումբ և ֆուտբոլի թիմ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930