Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետ. «Բոյկոտով լուծվում է ոչ մի բան, բացի միջանձնային մի քանի խնդիրներ»

Ապրիլ 28,2017 18:30

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Վանաձորի համայնքի ավագանու նիստերին, ասաց, որ խնդիրը լուծված է, նիստերն արդեն կայանում են. «Վանաձորի ավագանու թնջուկը շատ վաղուց լուծված է: Վանաձորի ավագանու նիստերը կայանում են, եւ որեւէ խնդիր չունենք: Նույնիսկ 9 հոգով կարելի է ավագանու նիստ գումարել եւ լեգիտիմ որոշումներ կայացնել: Օրենքը թույլ է տալիս»:

Դիտարկմանը, թե նիստերը գումարվում են առանց ընդդիմադիր ուժերի, մարզի ղեկավարն ասաց. «Եթե ընդդիմադիր հատվածն ասում է, որ իրենք մեծամասնություն են կազմում, եւ էս օրակարգային հարցերն իրենց սրտով չի թող գնան դեմ քվեարկեն: Ամենակարեւոր խնդիրներն են քննարկում, թող դեմ քվեարկեն, չանցնի»:

Արթուր Նալբանդյանի կարծիքով բոյկոտով ոչ մի հարց չի կարող լուծվել. «Այսօր Վանաձոր համայնքում շատ կարեւոր հարցեր են քննարկվում՝ Վանաձոր համայնքի բյուջե, 5-ամյա զարգացման ծրագիր: Մարդիկ ընտրել են էդ մարդկանց, որ գնան համայնքային խնդիրների մասնակիցը դառնան, բոյկոտով ի՞նչ է լուծվելու: Բոյկոտով լուծվում է ոչ մի բան, բացի միջանձնային մի քանի խնդիրներ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930