Քիչ առաջ Երեւանի Կենտրոն համայնքի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցի շենքերից մեկի բակում վթար է տեղի ունեցել: Տեղեկացնենք, որ այդ նույն վարում ժամը 18:00-ին նախատեսված էր Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի քարոզարշավը:
Վթարը տեղի է ունեցել քարոզարշավի մեկնարկից րոպեներ առաջ: Ականատեսները մեզ հետ զրույցներում պատմեցին, որ վթարի ենթարկվողները չորս երիտասարդներ են 16-18 տարեկան:
Մարդիկ խոսում են նաեւ, որ երիտասարդներից մեկը շատ ծանր վիճակում էր, կարծես, մահացել է:
Կարդացեք նաև
Դեպքի հետ կապված Տարոն Մարգարյանի քարոզարշավը տեղափոխվել է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ