Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Դավթաշեն վարչական շրջանում: «ԵԼՔ»-ականներն ավանդաբար շրջեցին բակերով եւ բարձրախոսով իրազեկեցին իրենց ծրագրերի ու անելիքների մասին:
Մի կին մոտեցավ դաշինքի քաղաքապետի թեկնածու՝ բարձրախոսը պահած Նիկոլ Փաշինյանին եւ խնդրեց,-«մի քիչ կամաց, փոքր երեխա կա քնած»,-ու հեռացավ:
«Համբուրում ենք բոլոր քնած երեխաներին»,-ժպտալով արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, ապա «ԵԼՔ»-ի անդամները շարժվեցին դեպի մեկ այլ բակ՝ ճանապարհին կրկին բարձրախոսով բնակիչներին խնդրելով համբույրներ փոխանցել իրենց քնած փոքրիկներին:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ