«Եթե Տարոն Մարգարյանը ճառ ասող չէ, ո՞նց է իր գիտական ճառը գրել ու գիտական կոչում ստացել»,-Դավիթաշեն վարչական շրջանում այսօր Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքի քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի՝ ընդդիմախոսների հետ բանավիճելու շուրջ դիտարկմանը, ասաց «ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Նա չի կարողանում քաղաքական բովանդակություն ստեղծել, ինչպե՞ս է որոշում կայացնելու…մարդիկ պետք է հասկանան, թե նա ինչպես է որոշումներ կայացնում: Ես ասում եմ, որ նրան ասում են՝ «Տարոն, այսպե՜ս կանես, սիրուն չի, սիրուն ա»…նա էլ ասում է՝ «եղավ»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ