Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում նիստ է տեղի ունեցել ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործով, հաղորդում է haqqin.az-ը:
Ըստ այդ տեղեկության՝ Ուելդանովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Ուելդանովը ձերբակալվել էր 2016թ. հուլիսին և մեղադրվում էր խոշոր չափի թմրամիջոցներ ձեռքբերման, պահման և տարածման համար: Այնուամենայնիվ, նրա քույրը հայտարարել է, որ նա ձերբակալվել է հայ լինելու պատճառով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ