Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը Դավթաշենում նոր խոստում տվեց. 5 անգամ ավելի շատ միջազգային դրամաշնորհներ բերել (Տեսանյութ)

Ապրիլ 28,2017 17:49

«Երեւանի համար կասկածելի գներով են նստարան ձեռք բերում: Մեկի համար մոտ 160 հազար դրամ է վճարվում: Կարծում եմ՝ դա ավելորդ ճոխություն է, դժվար թե այդ նստարանն այդքան արժենա»,-Դավթաշեն վարչական շրջանում այսօր Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքի քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Առողջապահության ոլորտից նա առանձնացրեց պոլիկլինիկաների խնդիրները. «Դրանց մեծամասնությունը նպատակին չի ծառայում: Հատակին, օրինակ, 74թ.-ի լինոլիում է…կամ մտեք զուգարան՝ սարսափելի վիճակ է…պոլիկլինիկաները վերածվել են քրոնիկ հիվանդներին դեղ բաժանող օբյեկտների, փոխանակ առողջության պահպանման հաստատություն լինեն»:

Մետրոպոլիտենի առնչությամբ էլ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ քաղաքապետարանի հաշվետվություններում նշվում է, թե քաղաքապետարանը վերանորոգել է մետրոյի վագոններ, մինչդեռ իրականում այդ գումարները տվել են միջազգային կառույցները, օրինակ՝ ԵՄ-ն:

Քաղաքապետ ընտրվելու դեպքում մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցելու խոստմանը Նիկոլ Փաշինյանն ավելացրեց եւս մեկը՝ հինգ անգամ ավելի շատ միջազգային դրամաշնորհներ բերել Երեւանի համար:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930