Իտալիայից և Սլովենիայից երաժիշտների այցը Արցախ Ադրբեջանի դեսպանատան կողմից կդիտարկվի որպես անօրինական գործողություն, և համապատասխան կառույցներին հայց կուղարկվի: Այս մասին ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Խոսքը իտալացի դաշնակահար Լուկա Ֆերինիի և սլովենացի կլարնետահար Յոժե Կոտարի և ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի մասին է, որոնք համերգ էին տվել Շուշիում «Արցախը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում:
Հաջիևը նշել է, որ բոլոր մանրամասներն ուսումնասիրելուց հետո այդ անձանց անունները կներառվի ԱԳՆ «անցանկալի անձանց ցուցակում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ