ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 24.04-28.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 810.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 1.14մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հզ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 911.3 հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Կարդացեք նաև
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 7 ծառի համար կայացվել է 100.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 911.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից՝
Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Երևանի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբ տեղափոխելու դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 30.0հզ.դրամ գումարով, որից՝
Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կազմվել է 1 վարչական տուգանքի որոշում` 30.0հազ․դրամ գումարով:
Ապօրինի որսի իրականացման համար
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի մեկ դեպք, առգրավվել է 2 հատ գետի «կողակ», հաշվարկվել է 2.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժինը վնասի մասնագիտական գնահատում է տվել ոստիկանության կողմից 3 «կարաս»-ի և գետի 75 «կողակ»-ի ապօրինի որսի վերաբերյալ, ինչը կազմել է 78.0հազ. դրամ:
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավել է 5 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 140 հատ «սիգ» տեսակի ձուկ, որն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ, իսկ ցանցերն ի պահ են հանձնվել «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ուսումնասիրվել և պատասխանվել է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության ահազանգին՝ կապված Ապարան քաղաքի սկզբնամասում գտնվող շինանյութի խանութում պահվող արջի վերաբերյալ: Անազատության մեջ պահվող արջի համար անհատ ձեռնարկատերի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 144.0 hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից 4 ֆիզիկական անձանց նկատմամբ (4խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 144.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ գումար:
ՀՀ բնապահպանության նախարարություն